Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Օր 41

Օր 41
12.04.2025 | 17:12

Այսօր պահքային գրառումս մի քանի անգամ գրեցի, հետո ջնջեցի ու նորից գրեցի։

Անկեղծացա, հույզերս արտահայտեցի, բողոքեցի ունայնությունից, նեղսրտած վիճակից, հետո որոշեցի կիսվել երեկվա ու այսօրվա մտայնություններիս մասին.

1. Երեկ ուզում էի գրել.

Տեր Աստված տուր ազգիս

Միասնություն,

Միասնություն,

Միասնություն ...

Հետո, մտածեցի` 7 տարի է պառակտվում ենք ու պրոցեսը չի կանգնում։

Ուրեմն Աստծուն ի՞նչ բողոք եմ, ի՞նչ խնդրեմ։

2. Այսօր մտայնություններս է՛լ ավելի էին ալեկոծվել. գրում, ջնջում էի։

Մի տեղ, մի բան էի հիշում, հուզվում, տրամադրությունս գիշեր-ցերեկ էր անում։

Վերջը որոշեցի Տերունական աղոթք կարդալ, որ ինձ առաջին անգամ մի կին սովորեցրեց ... Միհատիկը։

«Հայր մերի» աստվածային տողերն ինձ օգնեցին ևս մեկ անգամ կյանքիս վերաիմաստավորման այս փուլում հասկանալ, որ ամեն լավ գործ ու լավ վերաբերմունք պարտադիր հետք կթողնի ու պետք չի փոշմանել արածիդ համար։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ